Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիան փորձում է պատերազմ բառն իսպառ վերացնել մեր բառարանից. Շթայնմայեր

analitik.am

Վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային հարցերում Գերմանիայի դերակատարումը լրջորեն փոփոխվել է: Եթե նախկինում այդ երկիրն անվանում են «Եվրոպայի հիվանդ մարդ», ապա այսօր այն դարձել է աշխարհի ամենակայուն  տնտեսությունն ունեցող երկրիներից մեկը և անվտանգության երաշխավորող է հանդիսանում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Foreign Affairs-ում լույս տեսած հոդվածում նման կարծիք հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

«Գերմանիայի համեմատական տնտեսական հզորությունը ուժ է: Սակայն որոշ քննադատներ Գերմանիայի ռազմական զսպվածությունը թուլություն են համարում: Շրյուդերի կանցլերության տարիներին Գերմանիան մասնակցել է երկու պատերազմի՝ Կոսովոյում և Աֆղանստանում, սակայն կտրականապես դեմ արտահայտվեց երրորդին՝ Իրաքի պատերազմին: Մենք փորձում ենք պատերազմ բառն իսպառ վերացնել մեր բառարանից»,-գրել է Շթայնամյերը՝ հավելելով, որ Գերմանիան փորձում է երկխոսության միջոցով հարթել ռազմական հակամարտությունները, որոնք կան աշխարհում:

Գերմանիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև  Ռուսաստանի հետ հարաբերություններին և ուկրաինական հարցին՝ նշելով, որ Բեռլինն ամեն ինչ անում է նոր սառը պատերազմից խուսափելու համար:

Նույն շարքից