Քաղաքական Միջազգային 

Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է անճոռնի դեմք ունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Եվրամիության վրա վերբալ հարձակումները: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս անգամ Թուրքիայի նախագահը Եվրամիության չինովնիկներին մեղադրել է կրոնական խտրականության մեջ՝ նշելով, որ Թուրքիային թույլ չեն տալիս անդամակցել ԵՄ-ին, քանի որ երկրի բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են:

Էրդողանը նույնիսկ սպառնացել է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի օրինակով հանրաքվե կանցակցնի, որի ընթացքում կորոշվի ԵՄ-ի հետ Միությանն անդամակցելուն  ուղղված բանակցությունները շարունակել-չշարունակելու հարցը:

Խոսելով Թուրքիայի քաղաքացիներին դյուրացված վիզային ռեժիմ տրամադրելու մասին՝ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է խոստումը դրժելու մեջ. «Դուք հավատարիմ չեք մնում ձեր խոստումներին: Դա ձեր անճոռնի դեմքն է: Դուք երես թեքեցիք, քանի որ Էրդողանը ցույց տվեց ձեր անճոռնի դեմքը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի ձեզ հետ, եթե Թուրքիան բացի ներգաղթյալների մուտքը»,-սպառնալով Եվրոպային՝ հավելել է Էրդողանը:

Նույն շարքից