Տեղեկացրել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: 20-ամյա Արման Oսիպյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը նշել է, որ Օսիպյանն ունի մեկ եղբայր, ով նույնպես պայմանագրային զինծառայող է` նոր է անցել ծառայության:
«Միջին ապրող ընտանիք է: Հայրն առողջական խնդիրներ ունի, մայրը` նույնպես: Մայրն ընկել էր, ոտքը կոտրվել էր, հիմա նորմալ չի կարողանում քայլել, անընդհատ ցավեր է ունենում: Նրանց հետ է ապրում նաև պապը: Ծնողները մեծ չեն` 40-45 տարեկան: Հայրը չի աշխատում, մորն էլ նոր եմ գյուղապետարանում աշխատանքի դասավորել` հավաքարար է: Օրվա հացի փողն են վաստակում, էլի»,-ասել է գյուղապետը: