Հասարակություն 

Շուտով մարդաորսը կլինի մեծահարուստների ամենասիրելի զբաղմունքներից մեկը. Գիտնականներ

Գիտնականների կարծիքով, արդեն 2100 թվականին մարադաորսը կլինի Երկիր մոլորակի մեծահարուստների ամենասիրելի զբաղնունքներից մեկը: Այս թեմայով հոդվածը լույս է տեսել Futures-ում, իսկ ավելի հակիրճ ներկայացնում է The Daily Mail-ը:

Հետազոտության հեղինակներից գիտնական Դանիել Ռայթը  և նրա գործընկերները պնդում են, որ առաջիկա 100 տարվա ընթացքում մարդաորսը կլինի ամենատարածված սպորտաձևերից մեկը, իսկ արդեն մինչև 2200 թվականն այն կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ինչպես օրինակ «Քաղցած խաղերը»:

Գիտնականները նման եզրահանգման եկել են, քանի որ մեր օրերում ավելի ու ավելի է զարգանում «մութ զբոսաշրջություն»՝ մարդկանց համար արշավներ են կազմակերպվում կոնցլագերներում, բացվում են կտտանքների և նմանատիպ այլ «զվարճանքների թանգարաններ»: Իսկ ֆիլմերի ազդեցության տակ մարդիկ սկսելու են մահն ընկալել որպես զիլ տեսարան, ինչն էլ հանգեցնելու է վերանշյալին:

Նույն շարքից