Հարավային Կորեայիբնակիչ Լի Կվան-հոն որոշել է իրսրճարանի այցելուների թիվըավելացնել ոչխարների միջոցով: Նաորոշել է Սեուլում «Nature Café»սրճարան բացել, որտեղ մի քանիոչխար է պահում: Այս մասին էհայտնում nation-news.ru-ն:
«Ես լավ հնարավորություն եմընձեռում սրճարանի այցելուներինայս տարվա կենդանի խորհրդանիշների հետ շփվելու և նրանցից հաջողություն խնդրելու համար,և ես հուսով եմ, որ 2015թվականի խորհրդանիշները ինձ հաջողություն կբերեն»,-նշել է նա ևհավելել, որ սրճարանում ոչխարներին թույլ են տալիս կերակրել միայն անձնակազմիհսկողության ներքո` միայն սրճարանում գնված սննդով, հայտնում է kedem.ru-ն:
Սեուլի բնակիչ Լի Կվան-հոն հայտարարել է նաև, որ ոչխարի տարվա ավարտից հետո չիպատրաստվում բաժանվել կենդանիներից: «Նույնիսկ եթե այցելուների թիվը սկսի նվազել,միևնույն է ես չեմ բաժանվի նրանցից»,-հավելել է նա: