Ատամնաբույժները մշտապես նախազգուշացնում են, որ քաղցրավենիքի չափից շատ օգտագործումը վնասակար է ատամների համար, սակայն գերմանացի գիտնականները հեշտությամբ լուծել են այս խնդիրը։
Ինչպես նշում է Oddity Central-ը, OrganoBalance բիոտեխնոլոգիական ընկերության մասնագետները ստեղծել են այնպիսի կոնֆետ, որն ընդհանրապես չի փչացնում ատամները։
Իրականում նրանք «հեծանիվ» չեն հայտնագործել, այլ ընդամենը կրճատել են այն բակտերիայի (mutans streptococci) քանակը կոնֆետում, որը վնասում է ատամները։ Ընդհանրապես այդ բակտերիաները որևէ քաղցր բան ուտելուց հետո մնում են ատամների վրա ու վնասում էմալը։
Մասնագետները կոնֆետի բաղադրության մեջ ներառել են այնպիսի բակտերիա, որը ոչ միայն չի վնասում ատամները, այլև պայքարում է mutans streptococci-ի դեմ։