Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիան ձգտում է իսլամացնել Եվրոպան, ապա՝ ամբողջ աշխարհը. Ֆրանսիացի քաղաքագետ

analitik.am

Թուրքիան ձգտում է այն բանին, որ ՆԱՏՕ-ն պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ: Նման կարծիք հայտնել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Դել Վալը:

Դել Վալը պնդում է, որ հենց դրա համար ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչնչացրեց ռուսական ինքնաթիռը. «Այդկերպ Թուրքիան նպատակ ուներ ՆԱՏՕ-ին հրահրել Ռուսաստանի դեմ»:

Քաղաքագետը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խնդիր է: Նա հղում է արել նաև այն բանի, որ Անկարան իր կարգավիճակն օգտագործում է խանգարելով Հունաստանի և Կիպրոսի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությանը:

Ֆրանսիացու խոսքերով, Թուրքիան ոչ միայն մաֆիող երկիր է, այլ նաև ռմբակոծում է սեփական բնակչությաննը՝ քրդերին, իր տարածքում ԻՊ-ի ահաբեկիչների վերապատրաստման համար ճամբարներ է կառուցում և միգրացիոն ճգնաժամով շանտաժի է ենթարկում Եվրոպային: Ընդ որում, քաղաքագետը պնդում է, որ Թուրքիան ձգտում է իսլամացնել Եվրոպան, ապա՝ ամբողջ աշխարհը:

«Որպեսզի Արմուտքը հասկանա դա, պետք է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասշտաբի 10 իրադարձություն տեղի ունենա»,-ասել է Դել Վալը՝ հավելելով, որ Թուրքիան աշխարհաքաղաքական սև խոռոչ է, որը սնում է իսլամական ահաբեկչության վտանգը:

Նույն շարքից