Որևէ մեկը կգտնվի՞, որ Ազգային ժողովի պատգամավորին բացատրի, թե ինչ է անմեղության կանխավարկածը: «Շորթող» արտահայտությունը ինքնին քրեաիրավական որակում է, իսկ քանի դեռ առկա չէ օրինական ուժ ստացած դատական ակտ, ապա որևէ մեկը, այդ թվում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, իրավունք չունի իմ պաշտպանյալի հասցեին արտահայտվել, որպես «շորթողի»: Առավել ևս, որ կարելի է մտածել , որ քրեական օրենսգրքում առկա է նաև սուտ մատնության հոդվածը:
Այսպես Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն արձագանքել է ավելի վաղ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, որում վերջինս Հովհաննիսյանին «շորթող» է անվանում և խոստանում «ցնցող բացահայտումներ» անել գործով: