«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի է դարձել, որ մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ համայնքներում տեղի ունեցած ուժգին կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել:
Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն կառավարությունը նույնիսկ դեռ չի էլ խոստացել, որ կփոխհատուցի: Իսկ գյուղացիները միլիոնների հասնող վնասներ են կրել: Տուժած գյուղերի թվում են Շենավանը, Բերքաշատը, Նալբանդյանը, Ջանֆիդան և այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում