Հասարակություն 

Սպանություն՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից Զանգվի ձորում. Հայտնաբերվել է զոհի արնաշաղախ դին. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝  shamshyan.com 

Նույն շարքից