Հայաստան Հասարակություն 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանության ոլորի համագործակցության խնդիրները

analitik.am

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում, փետրվարի 12-ին, հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվեցին միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Էվելին Ֆարկասը հավաստիացրեց, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաեւ կրթության ու վարժանքների միջոցով Միացյալ Նահանգները շարունակելու են Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակությունների բարձրացման եւ պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղությամբ:

 

 

Նույն շարքից