Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը հարված է Եվրամիության միասնականությանը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը լուրջ հարված է ԵՄ-ի միասնականությանը և հիմա այս ամենից պետք է դասեր քաղել:

«Սա հարված է Եվրոպային և եվրոպական միասնականությանը»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ դժվարությամբ է հավատում բրիտանացիների որոշմանը:

Կանցլերը նաև նշել է, որ հիմա Եվրոպայում պետք է հանգիստ գործել և հասկանալ, թե ինչ է լինելու հետ:

Նույն շարքից