Հասարակություն Միջազգային 

Կոպենհագենում հրաձգության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ:

 

Տվյալների համաձայն, հրաձգությունն իրականացվել է հրապարակում, որտեղ Ֆրանսիայի դեսպանի մասնակցությամբ կրոնին ու ազատությանն նվիրված միջոցառում էր ընթանում:

 

Անծանոթ չարագործը կրակ է բացել բազմության ուղղությամբ, ինչի հետեւանքով սպանվել է 1 խաղաղ բնակիչ ու վիրավորվել 3 ոստիկան: Ֆրանսիայի դեսպանը չի տուժել:

Հրաձգությունն իրականացրած Չարագործը նստելով մոտակա ավտոմեքենան, դիմել է փախուստի:

Ուրոնողական գործողությունները շարունակվում են:

 

 

 

Նույն շարքից