Միջազգային Քաղաքական 

Պուտինը Քեմերոնին մեղադրել է քաղաքական մշակույթի ցածր մակարդակ ունենալու մեջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքերն այն մասին, եր Եվրամիության կազմից ՄիացյալԹագավորության դուրս գալը երջանիկ կդարձնի Պուտինին:

«Մեծ Բրիտանիայի վարչապետ պարոն Քեմերոնի հայտարարությունը, որը նա արել է մնչև հանրաքվեն ու որում խոսել է Ռուսաստանի դիրքորոշման մասին, որևէ հիմք չունի: Կարծում եմ, որ դա ոչ կոռեկտ փորձ էր հանրաքվեից առաջ սեփական երկրի բնաիչների կարծիքի վրա ազդելու համար»,-ասել է Պուտինը:

Ընդ որում, Պուտինը նշել է, որ դա արդյունք չտվեց. «Իմ կարծիքով, հանրաքվեից հետո առավել ևս որևէ մեկն իրավունք չունի Ռուսաստաի դիրքորոշման մասին խոսել: Դա քաղաքական մշակույթի ցածր մակարդակի մասին է խոսում»:

Նույն շարքից