Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ-ի արձագանքը՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

Վաշինգտոնը հարգում է Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը շարունակելու են մնալ Ամերիկայի  համար կենսական նշանակություն ունեցող գործընկերներ:

«Մեծ Բրիտանիայի ժողովուրդը հայտնեց իր որոշման մասին, մենք հարգում ենք այն»,-ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ արտահայտվեց Եվրամիության կազմից դուրս գալուն:

Նույն շարքից