Հասարակություն Միջազգային 

Գրոհայինների հրետակոծության հետեւանքով Հալեպում զոհվել է 5 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հալեպի Նոբել ու Զահրա արվարձանների հրետակոծության հետեւանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ:

 

Հրետակոծությունն իրականացրել են Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները, որոնք տասնյակ հրթիռներ են արձակել խաղաղ թաղամասերի ուղղությամբ, ինչի արդյունքում կան նաեւ տասնյակ վիրավորներ, պատճառվել է զգալի նյութական վնաս:

 

Սիրիական կառավարական ուժերը պատասխան կրակ են բացել գրոհայինների հենակետերի ուղղությամբ:

 

Վերոհիշյալ թաղամասերում հիմնականում բնակվում են շիա մահմեդականներ: Գրոհային խմբավորումները արդեն 2 տարի է շրջապատել են քաղաքն ու անվերջ հրետակոծություններ են իրականացնում:

ՄԱԿ-ի տվյալներով միայն ԻՊ շարքերում ներկայումս մարտնչում են 80 երկրների շուրջ 15 հազար ահաբեկիչներ:

 

Նույն շարքից