Հասարակություն Միջազգային 

«Մեծ յոթնյակի» ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Մինսկում ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է հարթում հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ միաժամանակ սպառնալով, որ հրադադարի չկատարման դեպքում համապատասխան միջոցներ են ձեռնարկելու:

 

Միաժամանակ, իրենց հայտարարությունում, չնայած այն հանգամանքին, որ հրադադարն ուժի մեջ է մտնելու փետրվարի 15-ի գիշերը, G7 ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի արեւելքում, մասնավորապես Դեբալցեւոյում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ:

 

Նրանք կոչ են արել հակամարտող կողմերին մոտակա օրերին զերծ մնալ ռազմական գործողություններին, պահպանել հրադադարը, հակառակ դեպքում սպառնալով համապատասխան միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ:

 

Նույն շարքից