Ֆրանսիական Մարսելի հյուսիսում հրաձգություն է տեղի ունեցել, այս մասին հայտնում է L'Express-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունյեին: Արդյունքում զոհվել է 2 մարդ, 14-ամյա մի աղջիկ էլ վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, քաղաքի ավտոկայանտեղիներից մեկում:
Զոհերի,տուժածների, ինչպես նաև կատարվածի պատճառները դեռ հայտնի չեն: