Հասարակություն 

Ուկրաինայի զինդատախազ. Ուկրաինական բանակից դասալքում են նույնիսկ գեներալները

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսը խոստովանել է, որ բանակից դասալքության դեպքերը հասել են ահռելի մասշտաբների:

 

Նրա խոսքերով 1648 զինծառայողներ ինքնակամ լքել են ծառայությունը, իսկ ավելի քան 10 հազար զինծառայող դասալքել:

Ավելի քան 500 մարդ խուսափել է զինվորական ծառայությունից՝ մնալով Ղրիմի տարածքում:

Զինդատախազը ընդգծել է, որ դասալքության դեպքեր են գրանցվում նույնիսկ բարձր հրամանատարության շարքերում:

 

Մասնավորապես դասալքության հոդվածով զինդատախազությունը քրեական գործ է հարուցել ուկրաինական բանակի գեներալ-մայորի նկատմամբ:

 

Վերջում նա ավելացրել է, որ ուկրաինական կամավորական զինաջոկատները գտնվում են ոչ թե զինդատախազության, այլ երկրի ՆԳՆ նախարարության վերահսկողության ներքո, ուստի հանցագործությունների կատարման դեպքում նրանց հանդեպ կիրառվում է առավել մեղմ պատիժ:

 

 

 

Նույն շարքից