«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի առաձին խուց: Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին՝ հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պահանջը մենախուց տեղափոխվելու վերաբերյալ, կատարվել է:
Զաքարյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեֆիլյանի առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չունի: Նա ասաց, որ Ժիրայի Սեֆիլյանին կալանավորելուց հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում