Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Չինաստանը Աֆղանստանում իրավիճակի կարգավորման համար բոլոր քաղաքական ուժերին պատրաստ է ցուցաբերել իր միջնորդական օգնությունը:
Այդ մասին Պակիստան կարարած իր պաշտոնական այցելության ժամանակ հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, նշելով, որ Աֆղանստանի սոցիալ- տնտեսական զարգացման դեպքում միայն երկիրը կունենա ապագա:
Նրա խոսքերով, Չինաստանը կարող է տնտեսական օժանդակություն ցուցաբերել Աֆղանստանին:
Ներկայումս ՉԺՀ Աֆղանստանում իրագործում է երկաթի հանքանյութի արդյունահանումը: Նախկինում ԽՍՀՄ կողմից շահագործվող Այնակ հանքավայրը, այժմ արդյունահանվում է Չինաստանի մասնակցությամբ, իսկ չինական նավթային ընկերությունները հաղթել են Աֆղանստանում նավթի որոնողական ու հանույթի բոլոր տենդերները:
Ամերիկյան փորձագետների գնահատականով, Աֆղանստանը տիրապետում է շուրջ 1 տրիլիոն տոննա նավթի պահուստ: