Քաղաքական Միջազգային 

Օբաման և Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ իրենց ափսոսանքն են հայտնել բրիտանացիների որոշման համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի մասին: Ինչպես ասվում է Սպիակ տան տարածած հաղորդագրության մեջ, երկու երկրների առաջնորդները ափսոսանք են հայտնել բրիտանացիների որոշման համար, սակայն նշել են, որ հարգում են այն:

Օբաման և Մերելը պայմանավորվել են, որ  G7-ի ֆինանսական և տնտեսական խմբերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը, որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ ֆինանսական կայունության և տնտեսական աճի վրա:

ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը նաև նշել են, որ անհամբերությամբ են սպասում հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որպեսզի ընդգծեն դաշինքի անքակտելիության մասին:

Նույն շարքից