Սոչիի օդանավակայանից Մոսկվա թռչել պատրաստվող օդանավի թռիչքը հետաձգվել է, քանի որ օդանավի դիմապակուն ճաք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով « Базэл Аэро» ընկերության մամուլի ծառայությանը:
Հայտնվում է, որ օդանավը, որի թռիչքը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով ժամը 23:10-ին, Սոչիից պետք է տեղափոխեր 227 ուղևոր:
Ուղևորներին գիշերելու համար հյուրանոցներում համարներ են տրամադրվել, որոշվում է նրանց այլ օդանավով Մոսկվա ուղարկելու հարցը: