Քաղաքական Միջազգային 

Օբաման և Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աթսոսանք է հայտնել հեռանալու մասին վերջինիս որոշման համար՝ Քեմերոնին անվանելով ընկեր և հուսալի գործընկեր, ում խորհուրդները, ժողովրդավարության արժեքներին հավատարիմ մնալը, հատուկ վերաբերմունքն ԱՄՆ-ի  և Տրանսատլանտյան հանրութան հետ հարաբերություններին բարձր է գնահատվում:

Օբաման Քեմերոնին հավաստիացրել է, որ, չնայած տեղի ունեցա հանրաքվեի արդյունքներին, Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների համար մնում են արտաքին անվտանգության և տնտեսական քաղաքականության կարևորագույն հիմքերից մեկը:

Բացի դրանից, ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահություն են հայտնել, որ Միացյալ Թագավորությունն ու Եվրամիությունը շարունակելու են ակտիվորեն համագործակցել ֆինանսական կայունություն և բարգավաճում ապահովելու համար:

Նույն շարքից