Հասարակություն Միջազգային 

Երկիր՝ իրեն բնորոշ կառավարիչներով

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Ուկրաինայի բարենորոգումների միջազգային խորհրդի քարտուղար նշանակված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ կկորդինացնի Կիեւին զենք մատակարարելու հարցերը:

 

Նրա խոսքերով, ներկայումս ամենակարեւորը Ուկրաինային զենքի մատակարարումն է, ուստի անհրաժեշտ է մոտակա օրերի տնթացքում զբաղվել այդ հարցի կորդինացման աշխատանքներով:

 

Միաժամանակ, մեկնաբանելով իր նշանակումը, նա հայտնել է, որ համարվելով Վրաստանի քաղաքացի, դեռեւս նպատակահարմար չի գտնում փոխել քաղաքացիությունը, քանի որ դեռեւս նպատակ ունի վերադառնալ Վրաստան:

 

Հիշեցնենք, որ նախօրեին նախագահի մամուլի ծառայությունից նշել էին, որ բարենորոգումների խորհուրդը համարվում է նախագահին առընթեր կոնսուլտատիվ մարմին, որի խնդիրն է երկրում ապահովել բարենորոգումների կազմակերպման գործընթացը:

 

 

Նույն շարքից