Հասարակություն Միջազգային 

Էդուարդ Բասուրին. Աշխարհազորայիններն ուկրաինական ուժայիններին թույլ չեն տալու դուրս գալ Դեբալցեւոյի շրջապատումից

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայիններն ուկրաինական ուժայիններին թույլ չեն տալու դուրս գալ Դեբալցեւոյի շրջապատումից:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ աշխարհազորայինները չեն պատրաստվում լիկվիդացնել ուկրաինացի զինծառայողներին ու առաջարկել են նրանց հանձնվել:

«Իսկ ինչու պետք է մենք ազատ արձականք մեր թշնամիներին, որոնք եկել են զավթելու մեր հողը: Մենք նրան հնարավորություն ենք ընձեռել հանձնվել ու պահպանել կյանքը: Աշխարհազորայինները հավատարիմ կմնան հրադադարի հաստատմանը, սակայն, ուկրաինացիների հարձակման դեպքում՝ պատասխան գործողություններ կծավալեն»,-ասել է Բասուրինը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական զորամիավորումները Դեբալցեւո բնակավայրի մոտ հայտնվել էին շրջապատման մեջ: Նրանց շրջապատման ճեղքման բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ: Նախօրեին ԼԺՀ աշխարհազորայինների հաջողվել էր առաջխաղացում գրանցել ու մտնել քաղաք, որի ծայրամասերում ներկայումս ընթանում են դիրքային մարտեր:

 

Նույն շարքից