Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով հիստերիայի մեջ չպետք է ընկնենք. Գերմանիայի ԱԳՆ

Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի պետությունների արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ պետք չէ շոկի մատնվել և հիստերիայի մեջ ընկնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հեռանալու պատճառով:

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որի պայմաններում պետք չէ հիստերայի մեջ ընկնել և ոկի մատնվել: Մենք չպետք է ձևացնենք, թե բոլոր պատասխաններն արդեն հայատնի են»,-ասել է նա:

Հավելենք, որ նախարարների հանդիպման գլխավոր թեման լինելու է ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը:

Նույն շարքից