Ինչպես տեղեկացնում է aftershock.su լրատվական կայքը, Ուկրաինան կատարել է եվրոպական ինտեգրման ընտրություն ու այժմ երկրի կառավարությունը վստահեցնում է, որ ուկրաինացիների կյանքը գնալով բարեկեցիկ է դառնալու:
Բացի այդ, հնչում են հայտարարություններ, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու: Իրողություն է, որ Մայդանը ֆորմալ առումով Ոկրաինայում սկսվեց Յանուկովիչի ԵՄ-ին ընդգրկվելու տարբերակի հետաձգման պատճառով: Սակայն Ուկրաինայի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրի կնքումից հետո, կյանքը երկրում ավելի վատթարացավ՝ հասնելով աղետալի ցածր մակարդակի:
ԵՄ-ի անդամ երկիր Բուլղարիայում, միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 370 եվրո, Ռումինիայում 370 եվրո: Մոլդավայում, որ նույնպես ցանկություն ունի Եմ-ին անդամագրվել, աշխատավարձը կազմում է 180 եվրո:
Մշտապես կարծիք է եղել, որ ԱՊՀ երկրներում ամենացածր աշխատավարձը ստանում են Տաջիկստանում, սակայն, իրերի բերումով, ներկայումս ամենացածր աշխատավարձը Ուկրաինայում է՝ ամսեկան 130 եվրո, այն դեպքում, երբ Տաջիկստանում այն կազմում է 180 դոլար, իսկ Ղազախստանում՝ 600:
Ներկայումս Ուկրաինայում ամսեկան աշխատավարձը գտնվում այնպիսի մակարդակին, ինչպիսիք են Նեպալն ու Սենեգալը: Այնպես, որ խոսակցություններն, որ Ուկրաինան ցանկություն ունի դառնալ ԵՄ-ի անդամ՝ ֆանտաստիկայի ժանրից են: