Հայաստանյան այցից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին նախկին վերաբերմունքի համար պետք է ներողություն խնդրի միասեռականներից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Կարծումեմ, որ եկեղեցին պետք է ներողություն խնդրի ոչ միայն միասեռականներից, այլ նաև աղքատներից, շահագործման ենթարկված կանանցից և այն երեխաներից, որոնց ստիպել են աշխատել»,-ասել է Պապը:
Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ տարբեր երկրներում տարբեր կերպ են վերաբերվում գեյերին, սակայն դա չպետք է հիմք հանդիսանա, որ վերջիններիս նկատմամբ խտրականություն ցուցաբերվի: