Ինչպես հայտնում է ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը, ուկրանիական Արմատական կուսակցության նախագահ, Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն խոստովանել է, որ իր հարազատ քույրը մարտնչում է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինների շարքերում:
«Իմ հարազատ քույր Վիկտորիան, որի հետ միասին մենք մեծացել ենք, ներկայումս զենքը ձեռքին մարտնչում է Լուգանսկի ահաբեկիչների շարքերում», -հայտնել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Լյաշկոն հայտնի է իր հակառուսական ու հակակոմունիստական գաղափարներով, հանդես է գալիս ուկրաինական կառավարության քննադատությամբ, գլխավորել է կամավորական զորաջոկատների կազմավորման աշխատանքները, Ճնշումներ է իրագործել տեղական շրջանային իշխանությունների նկատմամբ, կազմակերպել Վ. Լենինի հուշարձանների ապամոնտաժումներին: