Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի նախկին հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանն անվանել է էքզիստենցիալ սպառնալիք ԱՄՆ-ի, վերջինիս դաշնակիցների և ամբողջ աշխարհակարգի համար: Այս մասին ասված է ամերիկացու հոդվածում, որը լույս է տեսել Foreign Affairs ամսագրում:
Բրեդլավը նշել է, թե 2013 թվվականին Եվրոպայում վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց հետո հասկացել է, որ, չնայած լավ զինված լինելուն, ՆԱՏՕ-ն Հին աշխարհամաոսում ընդունակ չէ դիմագրավել Ռուսաստանից եկող սպառնալիքին և առհասարակ այսօր գոյություն ունեցող մարտահրավերներին:
Ամերիկացի գեներալի խոսքերով, Եվրոպայում ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի այն գիտակցումը, որ Ռուսաստանն էքզիստենցիալ սպառնալիք է ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի դաշնակիցների և ողջ աշխարհակարգի համար և այն, որ Ռուսաստանը կրկին ցանկանում է գերտերություն դառնալ:
Բրեդլավը խոսել է նաև Սիրիայում ռուսական օպերացիայի մասին՝ այն անվանելով ներխուժում և արտասահմանում ռուսական ազդեցությունը մեծացնելու փորձ:
Դեպքերի զարգացումն ի օգուտ Արևմուտք դասավորելու համար, գեներալը խորհուրդ է տվել Եվրոպայում մեծացնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը և Ռուսաստանին դիտարկել որպես մշտական համաշխարհային սպառնալիք: