Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան և Իսրայելը պատրաստ են պաշտոնապես հայտարարել է նորմալ հարաբերությունների մասին

analitik.am

6-ամյա ընդմիջումից հետո Թուրքիան և Իսրայելը հասել են երկկողմ հարաբերությունները բարելավելուն ուղղված համաձայնությանը: Համաձայնության մանրամասների մասին կհայտարարվի այսօր՝ հունիսի 27-ին, հայտնում է dpa-ն՝ հղում անելով իր անանուն իսրայելական աղբյուրին:

Աղբյուրի խոսքերով, կողմերը համաձայնության են եկել այն դրամական փոխհատուցման հարցում, որը պետք է տրամադրվի իսրայելական հատուկջոկատայինների կողմից թուրքական Mavi Marmara նավի վրա կատարված հարձակման արդյունքում սպանվածների ընտանիքներին: Գումարի ընդհանուր չափը հասնում է 20 միլիոն դոլարի, դրանից հետո Իսրայելի դեմ բոլոր դատական հայցերը կկորցնեն իրենց ուժը: Բացի դրանից, երկու կողմերը կրկին կփոխանակվեն դիվանագիտական առաքելություններով:

AFP գործակալությունն իր հերթին հաստատում է, որ թուրք-իսրայելական բանակցությունների արդյունքների մասին պաշտոնապես հայտարարվելու է հունիսի 27-ին Հռոմում, որտեղ այցով գտնվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Նույն շարքից