Հասարակություն գլխավոր 

Երբ եկա Հռոմ, Հայոց Ցեղասպանությունը բնութագրելու համար այլ բառեր էին օգտագործում. Ֆրանցիսկոս Պապ

Հայաստան կատարած ուխտագնացությունից վերադառնալու ճանապարհին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը բնութագրելու համար չի իմացել այլ բառ, բացի  «Ցեղասպանությունից» մինչև կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելը:

«Արգենտինայում հայերի ոչնչացման մասխն խոսելիս միշտ օգտագործվել է «Ցեղապանություն» բառը, իսկ Բուենոս Այրեսի տաճարում մենք խաչքար ենք կանգնեցրել նվիրված Հայոց Ցեղապանության զոհերի հիշատակին: Ես կատարվածը բնութագրելու համար այլ բառ չեմ իմացել: Երբ եկա Հռոմի, այլ բառեր լսեցի, օրինակ՝ «մեծ չարիք»: Ինձ ասացին, որ «Ցեղասպանություն» բառը վիրավորական է: Սակայն ես միշտ խոսել են 20-րդ դարում կատարված երեք ցեղասպանությունների մասին՝ Հայոց Ցեղասպանություն, Հիտլերի Ցեղասպանություն և Ստալինի Ցեղասպանություն»,-ասել է Պապը՝ հավելելով, որ ևս մեկ Ցեղասպանություն եղել է Աֆրիկայում:

«Անցած տարի, երբ ես պատրաստվում է Սուրբ Պետրոսի տաճարում կայանալիք հիշատակման արարողությանը, տեսա, որ Սուրբ Հովհաննես-Պողոս 2-րդ Պապն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը: Դա լավ չէր ընդունվել թուրքական կողմից, և Անկարան ետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին, որը մի քանի ամիս անց վերադարձել էր»,-նշել է պանտիֆիկը:

Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ իր նախնական ելույթում չի եղել «Ցեղասպանություն» բառը, սակայն ՀՀ նախագահի ելույթի տոնը լսելուց հետո տարօրինակ կլիներ չկրկնել մեկ տարի առաջ աասված խոսքը:

Նույն շարքից