Ֆրանսիան և Գերմանիան կարծում են, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար միջոցները պետք է ձեռնարկել արագ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սեպան France 2-ի եթերում:
Ավելի վաղ հայտնվում էր, որ հունիսի 27-ին Բեռլինում հանդիպելու են Գրեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
«Այս ակտուալ հարցում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումների մեջ տարբերություն չկա: Մեծ Բրիտանիան պետք է արագ հեռանա»,-ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ Brexit-ը պետք է լինի անհապաղ: