Հասարակություն Միջազգային 

Իսրայելի վարչապետ. Հրեաներին անհրաժեշտ է Էվակուացնել Եվրոպայից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրոպայում ապրող հրեաներին անհրաժեշտ է տեղափոխել Իսրայել:

Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, նշելով, որ Եվրոպայում ու մասնավորապես Կոպենհագենում ահաբեկչական հարձակումների արդյունքում տուժում են հրեաներ, ուստի պետք է անհապաղ նրանց տեղափոխել իրենց պատմական հայրենիք:

 

Նրա խոսքերով Եվոպայում ապրող հրեաներն արժանի են անվտանգության յուրաքանչյուր երկրում, սակայն խոսքը գնում է Իսրայելի զավակների մասին, որոնք ունեն հայրենիք ու հնարավորություն վերադառնալ իրեն պատմական բնօրրանը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին անհայտ անձինք կրակահերթ էին իրականացրել Կոպենհագենի կենտրոնում, ինչի հետեւանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ 5 մարդ:

Ոստիկանության նախնական տվյալներով վնասազերծվել էր նաեւ չարագործներից մեկը, իսկ մյուսին հաջողվել էր դիմել փախուստի:

 

 

 

Նույն շարքից