Մեծ Բրիտանիան կսկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը միայն այն ժամանակ, երբ հայտնի կլինեն այն համաձայնագրերը, որոնք դրանից հետո լինելու են եվրոպական բլոկի հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մինչև աշուն ժամանակ է տրամադրել հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու վերանոշյալ հարաբերությունները, իսկ նոր վարչապետ կստորագրի նոր համաձայնագրերը: