Քաղաքական գլխավոր 

Դավիթ Հարությունյանը հրապարակավ ներողություն խնդրեց Փաշինյանի խոսքերից հետո

Այսօր՝ հունիսի 27-ին, խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկացավ իմանալ, եթե Եվրամիությունն այդ փոփոխություններն իրականացնելու համար երկու միլիոն ավել տրամադրի, պատրա՞ստ է արդյոք հայկական կողմը ԸՕ-ի վերջում գրել «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Դավիթ Հարությունյանը Փաշինյանին խորհուրդ տվեց սեփական տարբերակի վրա ավելացնել այդ բառերը, երբ ստանա քվեարկված օրենսգիրքը, և այդ երկու միլիոն վերցնել իրեն: Ապա ասաց, «իսկ եթե ավելի լուրջ» և սկսեց պատասխանել պատգամավորի հարցի մյուս մասին:

Արձագանքի մեջ Փաշինյանն ասաց, որ հետո բանակցություններ կարելի է սկսել՝ հասկանալու համար, թե որ հոդվածում կարելի է գրել վերոնշյալ բառերը և առաջարկեց 1+6-4+3 բանակցային ֆորմատ ստեղծել. «Ինչ վերաբերում է լրջությանը: Ես չգիտեմ, պարոն Հարությունյան, Դուք հասկանո՞ւմ եք արդյոք թե ինչ եք հայտարարում ԱԺ-ում: Դուք ընադմենը 20 րոպե առաջ հայտարարեցիք «Մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք»»:

Դրանից հետո Հարությունյանն ասաց, որ հրապարակավ ներողություն է խնդրում, եթե նման լեզվական սայթաքում է թույլ տվել:

Նույն շարքից