«Երևանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյանի անվան հ.26 դպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել «Ողջույն Նորք-Մարաշից» տոնական համերգ-միջոցառումը: Հանդիսության ընթացքում ելույթ են ունեցել պարային համույթներ, թատրոն-ստուդիայի դերասաններ, անհատ կատարողներ: Փոքրիկներին ուրախ ակնթարթներ են պարգևել նաև մուլտֆիլմերի հերոսները: Տոնական միջոցառումը համախմբել էր վարչական շրջանի մեծ ու փոքր բնակիչներին: Երեխաներին մատուցվել են նաև հաճելի անակնկալներ:
«Երևանյան ամառ 2016» -ի հերթական միջոցառումը` Նորք-Մարաշում