Քաղաքական գլխավոր 

Մոսկվան մոտ օրերս Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքների մասին կհայտնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Առաջիկա օրերի ընթացքում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներին կներկայացնի արդյունքները, որոնք գրանցվել են Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլում ունեցած իր աղբյուրիյն:

Ինչպես նշել է աղբյուրը, ռուսական կողմը հեռախոսազրույցներ է ունենալու այդ նպատակով և դա տեղի է ունենալու մոտ օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 20-ին:

Նույն շարքից