Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնության մասին:
«Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը նախաստորագրվել է»,-հայտարարել է Յիլդիրիմը, ում ելույթը հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ Թուրքիայի դեսպանը վերադառնում է Իսրայել, իսկ Իսրայելի դեսպանը՝ Անկարա:
Սպասվում է, որ համաձայնագիրը ստորագրվելու է հունիսի 28-ին, որից հետո այն պետք է հաստատվի թուրքական մեջլիսի կողմից: