Հասարակություն 

Մահացել է Լևոն Տեր Պետրոսյանի Նախկին Անվտանգության Պետ Ռոմիկ Ղազարյանը

Փետրվարի 15-ին, ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետ Ռոմիկ Ղազարյանը (գեներալ Բուդոն):


Երբեմնի այս գերհզոր անձը  լքեց հանրապետությունը 1998 թ-ի իշխանափոխությունից հետո,նրան մեղադրեցին իր ավտոմեքենայի վրա կրակելու և երկիրը ապակայունացնելու մեջ և հետախուզում հայտարարեցին:


Ահա մեկ հատված Ռոմեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքից՝


«Ռոմեն Ղազարյանը, աշխատելով որպես ՀՀ նախագահի անվտանգության վարչության պետ և զբաղեցնելով պատասխանատու պաշտոնեական դիրք, հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 1998 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին մայրուղու 6-րդ կիլոմետրի հատվածում՝ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող «ԱԿ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազենից կրակել է իրեն ամրակցված «Տոյոտա» մակնիշի 111 ՍՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և ստեղծել սպանության փորձ կատարելու շինծու տպավորություն: Այդ գործողություններով Ռոմեն Ղազարյանն ավտոմեքենայի աջ և ձախ դռների, անվաթևերի և ապակիների վրա առաջացրել է հրազենային, գնդակային վնասվածքներ՝ անվտանգության վարչության պատճառելով 505.700 ՀՀ դրամի նյութական վնաս:
Իր հանցավոր նպատակներն իրականացնելու համար Ռոմեն Ղազարյանը, ստոր դրդումներով, արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելով, ՀՀ բարձրագույն վարչական և իրավապահ մարմիններին այդ դեպքի մասին կատարել է ակնհայտ սուտ մատնություն և քեական գործ հարուցվելուց հետո՝ 1998 թվականի հունվարի 19-ին, հունվարի 27-ին և հունվարի 29-ին, ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել, թե իբր իր նկատմամբ կատարվել է դիտավորյալ սպանության փորձ:
Կատարված հանցագործությունների հնարավոր բացահայտումից և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Ռոմեն Ղազարյանը բռնություն կիրառելու սպառնալիքով հարկադրել է իր օգնական և իրենից ծառայական կախման մեջ գտնվող վկա Արմեն Պողոսյանին նախաքննության ընթացքում ակնհայտ սուտ ցուցմունքներ տալ կատարված դեպքի հանգամանքների վերաբերյալ»:



Ռոմեն Ղազարյանի դեմ երկրորդ քրեական գործը հարուցվեց  2001թ. հոկտեմբերի 5-ին մամուլում ՙԵրկիր՚ թերթի լրագրող Գագիկ Մկրտչյանի (ՙՀայոց աշխարհի՚ գլխավոր խմբագիր) հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով)` ՙՀՀ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի եւ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կողմից 1996թ. սեպտեմբերի 26-ին իշխանազանցություն թույլ տալու եւ նույն օրը Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Գագիկ Մկրտչյանին ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության հերթապահ մասում ծեծի ենթարկելու առթիվ՚:



Իսկ 10.06.2008 թ-ին Երեւանի քրեական դատարանը Վահե Ղազարյանին մեղավոր  ճանաչեց  Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ նրան դատապարտեց  ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով:


Շինծու էին այս մեղադրանքները ,թե իրական այլևս ոչ ոք չի կարող պարզել,ուղղակի արտերկրում այսօր կյանքից հեռացավ ևս մի անձնավորություն,որը լուրջ դերակատարում է ունեցել նորանկախ Հայաստանի առաջին տարիներին:


Crimenews.am

Նույն շարքից