ԱԺ-ի մոտ շարունակվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՕՊ համաձայանգրի դեմ բողոքի ակցիան: Իրավիճակը մի պահ շատ լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարներից մեկը հարձակվեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի վրա՝ վերջինիս մեղադրելով անգործության մեջ և ջրի շիշ նետելով վերջինիս վրա: Ոստիկանության միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվեց, հարձակվող ցուցարարին հեռացրեցին:
Հարկ է նշել, որ մինչ այդ հանրապետական մի քանի պատգամավոր ևս հանդիպել էին ակտիվիստների հետ, սակայն վերջիններիս դավաճան էին անվանել և սուլել:
Իսկ Բագրատյանին սուլոցներով չընդունեցին: Նա նշեց, թե դեմ է համաձայնագրին, սակայն դա չխանգարեց, որ նրա վրա չհարձակվեն: