Քաղաքական Միջազգային 

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի բոլոր պահանջները հաշվի առնելով. Թուրք պաշտոնյա

Թուրքիան կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը կհամապատասխանի Ադրբեջանի բոլոր պահանջներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ միջազգային անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթուրքը:

Նրա խոսքերով, Թուրքիայի դիրքորոշումը  հայտնի է. «Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, դա բացահայտ և իրական աջակցություն է»,-ասել է Օզթուրքը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին:

Խոսելով պետերբուրգյան հանդիպման մասին՝ թուրք պաշտոնյան այն դրական փաստ է համարել և ավելացրել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալուն:

Նույն շարքից