ԱՄՆ-ի և Եվրամիության ընդհանուր հետարքրքությունները չեն փոխվել ԵՄ-ի կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հավելելով, որ ուժեղ Եվրամիությունը կարևոր է Միացյալ Նահանգների համար:
«Մեզ այսքան երկար միավորող հետարքրություններն ու արժեքները չեն փոխվել այդ հանրավքեի օրը: Կարևոր է, որ մենք շարունակենք կենտրոնանալ այդ հետաքրքրությունների և արժեքների վրա»,-ասել է Քերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո և հավելել, որ մոտ օրերին պետք է լիովին հասկանալ ուժեղ Եվրամիության կարևորությունը: