Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել ռուսական կողմից անցած տարի թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթռիը ոչնչացնելու համար: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը նամակ է ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանից, որում վերջինս ցանկություն է հայտնել կարգավորել հարաբերությունները, որոնք վատացել էին ռուսական ինքնաթիռի խոցման արդյունքում»,-ասել է Պեսկովը:
«Նամակում թուրք նախարարն իր ափսոսանքնէ հայտնել ցավակցել է սպանված օդաչուի ընտանիքին և ասել է «Ներողություն»»,-հավելել է Պուտինի խոսնակը:
Հիշեցնենք, որ ռուսական կողմի համար հենց սա էր պարտադիր պայմանը թուրքական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու համար: