Հասարակություն գլխավոր 

Քրեական գործ է հարուցվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին առևանգելու՝ «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ մի քանի դրվագներով:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով), ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Թերթի այս տեղեկությունները երեկ հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից