«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մենք մեկ անգամ գրել էնք, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:
Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից և ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում