Քաղաքական գլխավոր 

«Դաբրո ստանալու» բոլոր ջանքերը զուր են անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս Վանաձորի ՏԻՄ ընտրություններից:

Ըստ այդ լուրերի ՀՀԿ ավագանում քաղաքապետի թեկնածուներից մի քանիսը՝ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանը՝ Արաբկիր նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրը, Լոռու գազի գրասենյակի տնօրեն Վարդան Բաղդասարյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը, ամեն ջանք գործադրել են ամենաբարձր մակարդակից «դաբրո ստանալու» համար: Սակայն վերջնական ընտրությունը կանգնել է նոտար Մամիկոն Ասլանյանի վրա, քանի որ նրա թեկնածությունը պաշտպանել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից