Քաղաքական Միջազգային գլխավոր 

Այ այստեղ մենք «քաշվանք». «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին եւ ներողություն խնդրել ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման համար։

«ՉԻ» - Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․

Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից եւ այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգեւորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից