Արարատի մարզի Ղուկասավան գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 30 տան դիմաց փետրվարի 15-ին, ժամը 15.50-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և դիմել փախուստի:
Երեխան դիմել է հիվանդանոց բուժօգնության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.00-ին, մեղայականով ներկայացել է 30-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն:
«BYD F3 GL-I» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր: Կատարվում է քննություն: